Կարևոր իրադարձություններ

Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և ռազմական կցորդին

22 Ապրիլ, 2021 19:03
Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և ռազմական կցորդին

Ապրիլի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին` դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչի ուղեկցությամբ /նստավայրը` ք. Թեհրան/: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական ոլորտում հայ-սերբական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին