Կարևոր իրադարձություններ

Վենետիկի հանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել ԸՕ-ի փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով. Ռուստամ Բադասյան

22 Ապրիլ, 2021 18:47
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Վենետիկի հանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել ԸՕ-ի փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին Խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մեծ մասի կողմից և հաշվի առնելով, որ դա ըստ էության չի փոփոխում ընտրական համակարգը, ավելին, պարզեցնում է այն, որևէ խնդիր չի արձանագրել այդ փոփոխություններով արտահերթ ընտրություն անցկացնելու մասով։

Իսկ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և վերջինիս կողմից արձանագրված դրական փոփոխություններին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»։

 

Լրահոս

Դիտել ավելին