Կարևոր իրադարձություններ

Ոչ մի սլաք ոչ ոքի դեռևս չի ուղղվել․ Արմեն Գրիգորյանը՝ գաղտնազերծված հատվածների հրապարակման մասին

22 Ապրիլ, 2021 18:18
Ոչ մի սլաք ոչ ոքի դեռևս չի ուղղվել․ Արմեն Գրիգորյանը՝ գաղտնազերծված հատվածների հրապարակման մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված հրապարակումներում փակագծերը շատ չբացվեցի՞ն, արդյո՞ք դա չի վնասի մեր անվտանգությանը՝ նշեց.

«Բոլոր հրապարակումները համապարփակ գնահատում են անցել անվտանգության ուժերի կողմից և նոր միայն հրապարակվել»:

Դիտարկմանը, թե բոլոր սլաքներն ուղղվում են դեպի Օնիկ Գասպարյանը, և ինքն է միայն քննադատության թիրախում, ԱԽ քարտուղարը պատասխանեց․

«Ոչ մի սլաք ոչ ոքի դեռևս չի ուղղվել»։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին