Կարևոր իրադարձություններ

Փոփոխությունների փաթեթն անհրաժեշտ է լայնորեն ողջունել. Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ԸՕ փոփոխությունների վերաբերյալ կարծիքը

22 Ապրիլ, 2021 18:04
Փոփոխությունների փաթեթն անհրաժեշտ է լայնորեն ողջունել. Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ԸՕ փոփոխությունների վերաբերյալ կարծիքը

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել են Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կարծիքը: Այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում, հայտնում է «Արմենպրես»-ը:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական դաշտում անցկացված խորհրդակցությունները եղել են լայն, պահպանվել են դրանց ադեկվատ ժամկետները: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում, սակայն նշում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա:

«Փոփոխությունների փաթեթն անհրաժեշտ է լայնորեն ողջունել, քանի որ այն ներառում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված առաջարկների, ինչպես նաև ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքում ԺՀՄԻԳ-ի առաքելության վերջնական զեկույցներում արձանագրված առաջարկների մեծ մասը »,- ասված է փաստաթղթում:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նշել են, որ պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին` Ընտրական օրենսգիրքը և համապատասխան օրենսդրությունը վերանայելու հարցում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին