Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Ռուստամ Բադասյանի հետ

22 Ապրիլ, 2021 17:50
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Ռուստամ Բադասյանի հետ

Այսօր՝ ապրիլի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, նախարարի տեղակալին և խորհրդականին: 

Հանդիպման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, երկրում  հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, արդարադատության արդյունավետության, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրման, արխիվների թվայնացման, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների կատարելագործման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, դատարանների գերծանրաբեռնվածության,  նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավման, դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդիրներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ օպերատիվ և արդյունավետ ձևով նախանշված խնդիրներին օրենսդրական և գործնական լուծումներ տալու նպատակով:  

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին