Կարևոր իրադարձություններ

Փոփոխություններ 68 հազար դրամի չափով չորս ամիս տրամադրվող աջակցության ծրագրում

22 Ապրիլ, 2021 17:07
Փոփոխություններ 68 հազար դրամի չափով չորս ամիս տրամադրվող աջակցության ծրագրում

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում են՝ փոփոխություններ են կատարվել 68 հազար դրամի չափով չորս ամիս շարունակ տրամադրվող աջակցության ծրագրում:

«Համաձայն այդ փոփոխությունների՝
 
Այսուհետ ծրագրի շահառու են հանդիսանում արական սեռի բոլոր կենսաթոշակառուները՝ անկախ տարիքից, և պարգևավճար ստացող զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:
 
Աջակցության գումարները կվճարվեն այն եղանակով, ինչպես վճարվում են վերջիններիս թոշակները՝ ներառելով նաև նախորդ ամսվա գումարը:
 
Եթե քաղաքացին գտնվում է ՀՀ-ում կամ Արցախում, սակայն դիմումը մերժվել է, նրա՝ Արցախում՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության դիմումների բաժին, Հայաստանում՝ սոցիալական ապահովության ծառայություն անձամբ ներկայանալու և դիմում լրացնելու դեպքում, այն կուսումնասիրվի, և եթե վերջիններս տվյալ ամսվա 1-ի դրությամբ իրավունք են ունեցել ծրագրի շահառու հանդիսանալու, կվերանայվի դիմումը՝ վճարվելով այդ ամսվա աջակցության գումարը ևս:
 
Այն քաղաքացիները, ովքեր ծրագրի շահառու են, բայց դիմում չեն լրացրել, անհրաժեշտ է դրանք լրացնեն՝ ստանալով նաև նախորդ ամսվա գումարը:
 
Եթե դիմումը չեն լրացրել կենսաթոշակ ստացող, բայց 63 տարեկանը չլրացած իգական սեռի ներկայացուցիչները, նրանց տրվելիք աջակցության գումարը նախորդ ամսվա համար ևս կփոխանցվի կենսաթոշակը ստանալու եղանակով:
 
Անկախ ծնողի՝ ծրագրի շահառու լինելու հանգամանքից, երեխաներն օգտվում են ծրագրից:
 
Չի փոխվել ծրագրից օգտվելու համար փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու պահանջը»,- հայտնում են նախարարությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին