Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    630,5
    642,5

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` ՀՀ զինված ուժերին խաղաղապահների դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար. ՀՀ ՊՆ

22 Ապրիլ, 2021 16:43
Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` ՀՀ զինված ուժերին խաղաղապահների դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է «հայ զինվորականների կողմից Զանգիլանի ուղղությամբ կրակահերթերի մասին» ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերին

«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:

«Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին