Կարևոր իրադարձություններ

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է

22 Ապրիլ, 2021 15:30
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Զաքարյանը ձերբակալվել է Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով։

 

Լրահոս

Դիտել ավելին