Կարևոր իրադարձություններ

Արտոնություններ կտրամադրվեն գերակա ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնող ընկերություններին

22 Ապրիլ, 2021 14:46
Արտոնություններ կտրամադրվեն գերակա ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնող ընկերություններին

Գործադիրը բավարարել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ «Գարեգին Հակոբյան Նորայելի» ԱՁ-ի ներկայացրած հայտը: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում (ՀՀ Տավուշի մարզ)։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4 մլն դրամի ներդրում, կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 175,000 դրամ:

Կառավարության որոշմամբ՝ «Դուստր Մարինաննա» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար: Նախատեսվում է իրականացնել ևս 24․8 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 347 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 24․8 մլրդ դրամ, որից 12․8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 12 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 24.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը գնահատվում է 3.6 մլրդ դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին