Կարևոր իրադարձություններ

ՀՀ պահուստային ֆոնդից Արցախին կտրամադրվի 4 մլրդ 67 մլն դրամ․ Մեսրոպ Առաքելյան

22 Ապրիլ, 2021 12:49
ՀՀ պահուստային ֆոնդից Արցախին կտրամադրվի 4 մլրդ 67 մլն դրամ․ Մեսրոպ Առաքելյան

Կառավարության որոշմամբ, պահուստային ֆոնդից Արցախին կտրամադրվի 4 մլրդ 67 մլն դրամ որպես դրամաշնորհ: Այս մասին անյսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նրաշ խոսքով՝ գումարն ուղղվելու է Արցախի բնակչության կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ռեզիդենտ և ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց «Եթե հաշվի առնենք նաև այսօր Կառավարության մեկ այլ որոշմամբ ընդունված՝ 10 միլիարդ դրամի հատկացումը, նոյեմբերից մինչ օրս Արցախի հետ կապված ծրագրերի իրականացման համար արվում է շուրջ 50 միլիարդի հատկացում»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ բոլոր գերատեսչություններից խնայողությունների հաշվին պահուստային ֆոնդը համալրվել է մոտ 40 միլիարդով: Որոնք պետք է ուղղվեն նոյեմբերին վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի միջոցառումների իրագործմանը:

Ըստ Գրիգորյանի՝ Արցախի համար նախատեսված ընթացիկ ծրագրերով մինչ օրս հաստատված միջոցառումների իրականացման գումարի ընդհանուր ծավաը կկազմի մոտավորապես 74 միլիարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին