Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն փոխհատուցման տրամադրման համար հիմնադրամ է ուղարկել 3 039 զոհված զինծառայողների գործեր

22 Ապրիլ, 2021 12:07
ՊՆ-ն փոխհատուցման տրամադրման համար հիմնադրամ է ուղարկել 3 039 զոհված զինծառայողների գործեր

ԱԺ-ում ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական  պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ասաց, որ այս պահի դրությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհվածների 3039 գործ․ «Մեր տվյալներով՝ 2500 գործի մասով արդեն կա որոշում, որպեսզի հիմնադրամից փոխհատուցում վճարվի», - ասաց գնդապետը։

Խոսելով հաշմանդամների գործերի մասին՝ Ավետիսյանն ասաց, որ շահառու դառնալու նպատակով 1-ին և 2-րդ կարգի 301 զինհաշմանդամի գործ է ուղարկված հիմնադրամ։

«Այդ գործերով ևս փոխհատուցումներ իրականացվում են», - նշեց Ավետիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին