Կարևոր իրադարձություններ

Կառավարության շենքի մոտից 8 անձ բերման է ենթարկվել. Ոստիկանություն

22 Ապրիլ, 2021 11:25
Կառավարության շենքի մոտից 8 անձ բերման է ենթարկվել. Ոստիկանություն

Կառավարության շենքի հարակից տարածքից 8 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն: Այդ մասին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին