Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիներն իրենց շղթայել են Կառավարության դարպասներից. նրանք բերման են ենթարկվել

22 Ապրիլ, 2021 10:29
Քաղաքացիներն իրենց շղթայել են Կառավարության դարպասներից. նրանք բերման են ենթարկվել

ՀՀ կառավարության դիմաց քիչ առաջ «Ազատագրում» շարժման անդամները ակցիա են արել՝ ձեռքերը ձեռնաշղթաներով ամրացնելով կառավարության դարպասներից ու հավելյալ սոսնձելով:

«Այս շենքը չի պատկանում Նիկոլ Փաշինյանին»,- ասել են երիտասարդները:

Ոստիկաններին դժվարությամբ, բայց հաջողվել է ազատել ակցիայի մասնակիցների ձեռքերը ձեռնաշղթաներից և բերման ենթարկել: 

Նշենք, որ ժամը 11-ին նախատեսված է Կառավարության նիստը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին