Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Արմավիրի մարզում. ավտոմատից կրակոցներ են արձակել նաև ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ

22 Ապրիլ, 2021 09:28
Կրակոցներ Արմավիրի մարզում. ավտոմատից կրակոցներ են արձակել նաև ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ

Արմավիրի մարզում, այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել: Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է որ կվիրավորի նրա հարազատներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։

Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնել են դեպքի վայր որտեղ էլ նրանց ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են հնչել։ Այդ մասին տեղեկանալով կրակոցների վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզայիմ վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Ոստիկանները սկսել են Ա․ Սլոյանի հետ բանակցություններ վարել, որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակել է կրակել, ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակել:

Դրանից հետո ոստիկանները մոտեցել են կրակոցների ուղղությամբ որտեղ էլ «ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերել են Ա․ Սլոյանին։ 

Ոստիկաների ու «Վաղարշապատի» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը, կրակված պարկուճներ, վնասված վիճակում Mercedes մակնիշի 01 AZ 022 համարանիշի ավտոմեքենա, արնանման հետքեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին