Կարևոր իրադարձություններ

Մեղրիի քաղաքապետին Մեղրիի ոստիկանությունից տեղափոխում են Երևան․ փաստաբան

22 Ապրիլ, 2021 09:05
Հեղինակ՝ Գայանե Պապոյան
Մեղրիի քաղաքապետին Մեղրիի ոստիկանությունից տեղափոխում են Երևան․ փաստաբան

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին...

Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին , որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթհայթել!!!

Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։

Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»։

 

Լրահոս

Դիտել ավելին