Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հյուրընկալել է ԱՀ պատվիրակությանը

21 Ապրիլ, 2021 23:49
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հյուրընկալել է ԱՀ պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է փորձի փոխանակման նման ձևաչափով հանդիպումները և ընդգծել Հայաստանի և Արցախի երկու գերատեսչությունների միջև շփումների ակտիվացման, փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը։
 
Հանդիպմանն ԱՀ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՏԻՄ հարցերի համակարգման, համայնքային բյուջեների, վարչատարածքային բարեփոխումների քաղաքականության բաժինների պատասխանատուները հետաքրքրվել են վարչատարածքային բարեփոխումների, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, համայնքային ծառայության, վարչական վերահսկողության բնագավառներում, ինչպես նաև համայնք-նախարարություն տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարման ոլորտում Հայաստանի փորձով։ Քննարկվել են փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպման հնարավորությունները։

Պատվիրակության անդամները նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել են ոլորտային ընթացիկ ծրագրերը, ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Վաղը նախատեսվում է պատվիրակության այցը խոշորացված Ակունք համայնք, որտեղ հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու խոշորացված համայնքում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերին ու վարչական գործընթացներին։
 

Լրահոս

Դիտել ավելին