Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ

21 Ապրիլ, 2021 21:47
4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ

Մարտական գործողությունների ժամանակ անձնակազմի գործնական հմտություններն ամրապնդելու, կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 20-ից 21-ը 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ ուսումնամարտական խնդիրներ, մշակվել հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին