Կարևոր իրադարձություններ

Ադամ Շիֆը Ջո Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

21 Ապրիլ, 2021 20:33
Ադամ Շիֆը Ջո Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակը, որով կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Պարո՛ն Նախագահ, այժմ դուք իշխանություն ունեք ուղղել տասնամյակների ժխտումը՝ այդպիսով իմաստ տալով ձեր նախորդ տարվա հայտարարությանը, երբ ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը և ասացիք, որ «լռությունը մեղսակցություն է»:

Որպես թեկնածու և այժմ որպես նախագահ՝ Դուք խոսեցիք մարդու իրավունքներին հավատարիմ լինելու մասին, խոսեցիք այն Ամերիկայի մասին, որը ղեկավարում է ոչ թե մեր ուժի օրինակով, այլ մեր օրինակի ուժով: Եթե այդ սկզբունքը պետք է իմաստ ունենա, մենք չենք կարող հրաժարվել դրանից»

Ցեղասպանության վերաբերյալ փաստերն արձանագրվել են իրական ժամանակում, նաև ամերիկացի դիվանագետների կողմից: Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայերի հարյուր հազարավոր հետնորդների, այդ թվում՝ երեխաների, թոռների և ծոռների անունից, կոչ եմ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, քանի որ դա ոչ թե անցյալի, այլ ներկայի խնդիր է: Նման սպառնալիք կա այսօր Ղարաբաղում, որտեղ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը պատերազմ սկսեց հայերի դեմ՝ փորձելով իրականացնել ևս մեկ հնարավոր ցեղասպանություն»,- ասել կոնգրեսական Ադամ Շիֆը:

 

Լրահոս

Դիտել ավելին