Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա

21 Ապրիլ, 2021 19:25
Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա

Hraparak.am-ը գրում է.

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ այսպես ասած «головомойка-ի»: ՌԴ հատուկ ծառայությունները խիստ անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու հնազանդ կամակատարի վարքագծով եւ փորձելու են «խելքի բերել» Արցախի ղեկավարին:

Արցախի ղեկավարին պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, եւ նրան կհասկացնեն, որ Նիկոլ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին