«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը այսօր ԱԺ-ում ասաց, որ այսօրվա Փաշինյանի Սյունիքի մարզ այցը համարում է միակողմանի լուսաբանված: «Սյունիքում կան մարդիկ ովքեր աջակցում են Փաշինյանին, կան մարդիկ էլ, որ՝ ոչ»:
Այն հարցին, որ իշխանությունները ադրբեջանցիներին Մեղրիով միջանցք են տրամադրելու Եղոյանն ասաց․ «Այդպիսի բան ասում է Իլհամ Ալիևը։ Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Միջանցքն այն ճանապարհն է, որը ունի հատուկ կարգավիճակ: Ովքեր խոսում են այս մասին, փորձում են դիվիդենտներ շահել, դա այնքան պարզ բան է: Այդ մարդիկ փորձում են անհանգստություն տարածել, վախի մթնոլորտ ստեղծել»: