Կարևոր իրադարձություններ

Մեղրիի միջանցքի մասին խոսող մարդիկ փորձում են անհանգստություն տարածել. Արման Եղոյան

21 Ապրիլ, 2021 16:25
Մեղրիի միջանցքի մասին խոսող մարդիկ փորձում են անհանգստություն տարածել. Արման Եղոյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը այսօր ԱԺ-ում ասաց, որ այսօրվա Փաշինյանի Սյունիքի մարզ այցը համարում է միակողմանի լուսաբանված: «Սյունիքում կան մարդիկ ովքեր աջակցում են Փաշինյանին, կան մարդիկ էլ, որ՝ ոչ»:

Այն հարցին, որ իշխանությունները ադրբեջանցիներին Մեղրիով միջանցք են տրամադրելու  Եղոյանն ասաց․ «Այդպիսի բան ասում է Իլհամ Ալիևը։ Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Միջանցքն այն ճանապարհն է, որը ունի հատուկ կարգավիճակ: Ովքեր խոսում են այս մասին, փորձում են դիվիդենտներ շահել, դա այնքան պարզ բան է: Այդ մարդիկ փորձում են անհանգստություն տարածել, վախի մթնոլորտ ստեղծել»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին