Կարևոր իրադարձություններ

Պատերազմից ավելի քան 5 ամիս անց գտնվել է զոհված փոխգնդապետի աճյունը. նա անհետ կորած էր համարվում

21 Ապրիլ, 2021 14:37
Հեղինակ՝ Դավիթ Դավթյան
Պատերազմից ավելի քան 5 ամիս անց գտնվել է զոհված փոխգնդապետի աճյունը. նա անհետ կորած էր համարվում

Պատերազմից ավելի քան 5 ամիս անց հայտնաբերվել է զոհված փոխգնդապետ Արթուր Հակոբյանի աճյունը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՊՆ «Զինուժ» հաղորդման լրագրող Դավիթ Դավթյանը։

Նա մասնավորապես նշել է.

 

«Գտանք: Անդարձ կորցրինք: Հերոսին: Զոհվեց՝ առանց նահանջի: Անմահացավ՝ առաջնորդելով զորքին: Պահն է վերջին հրաժեշտի: Մեր ավագ ընկերոջը, մեր լավագույն սպային:

Արթուր Հակոբյանի հոգեհանգիստը հինգշաբթի է: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Փառք եւ պատիվ քեզ, Հակոբյան ջան»։

Մարտի 20-ից հայտնի էր դարձել, որ փոխգնդապետ Հակոբյանը, որը Արցախի հարավային զորամասի շտաբի պետն էր, անհետ կորել է։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին «Զինուժի» պատրաստած ռեպորտաժներից մեկում Արթուր Հակոբյանն ասում էր. «Խփեք դրանց, խփեք»։

 

Լրահոս

Դիտել ավելին