Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ էին Գագիկ Ջհանգիրյանն ու Վաղարշակ Հարությունյանը հանդիպել. ԲԴԽ-ն մանրամասներ է հայտնում

21 Ապրիլ, 2021 10:21
Ինչու՞ էին Գագիկ Ջհանգիրյանն ու  Վաղարշակ Հարությունյանը հանդիպել. ԲԴԽ-ն մանրամասներ է հայտնում
Երեկ՝ ապրիլի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետեքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:
 

Լրահոս

Դիտել ավելին