Կարևոր իրադարձություններ

«Աշխատատեղեր»՝ ընտրություններին ընդառաջ. «Հրապարակ»

21 Ապրիլ, 2021 08:55
«Աշխատատեղեր»՝ ընտրություններին ընդառաջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մարզերում ոգեւորություն են առաջացրել, բայց մարդիկ ոչ թե ընտրությունների բուն փաստից են ոգեւորված, այլ նոր «աշխատատեղեր» բացվելու։

Բանն այն է, որ վերջին շաբաթներին որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում եւ համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, որոնք ընտրությունների ժամանակ կդարձնեն նախընտրական շտաբներ եւ այդ շտաբներում աշխատողներ են ընդունում։

Մեզ ասացին, որ հատկապես ակտիվ է իշխող «Քաղպայմանագիրը», որը նախորդ ընտրություններից հետո փակել էր իր բոլոր գրասենյակները։ 60-ից ավելի գրասենյակ է մարզերում բացել Արթուր Վանեցյանը։

ԲՀԿ-ն է նաեւ ակտիվ, եւ մեծ թվով աշխատակիցներ են ընդունում աշխատանքի։ Սակայն չի բացառվում, որ իշխանությունը ընդդիմադիր ուժերի գործունեությունը կասեցնելու համար, ինչպես անցած ընտրություններին էր, իրավապահների եւ հատկապես ԱԱԾ-ի միջոցով սկսի ճնշումներ գործադրել նախընտրական շտաբների համար տարածքներ տրամադրողների եւ ընդդիմության համակիրների նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին