Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու»․ «Ժողովուրդ»

21 Ապրիլ, 2021 08:07
Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունը պայքարի մի քանի թիրախներով է գնում: Քանի որ տարբեր հարցումներ ցույց են տվել, որ ՀՀ-ում քաղաքականապես չկողմնորոշված որոշ զանգված թեքվում է դեպի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմը, իշխանությունը որոշել է ոչնչացնել նրանց ձայները: Լուրեր են պտտվում այն մասին, որ պատերազմից հետո Արցախի սոցիալական հարցերի նախարար դարձած Մանե Թանդիլյանին իշխանությունները որոշել են բերել, դարձնել «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության լիդեր: Նպատակն այն է, որ նախկին ԼՀԿ-ականը կարողանա Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժի ձայներից պոկել:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը պատգամավոր է դարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, այնուհետեւ հրաժարվեց պատգամավորի մանդատից արտերկրում բուժման գնալու նպատակով: Իսկ 2020 սեպտեմբերից սկսված պատերազմից հետո Թանդիլյանը կրկին աշխատելու հայտ ներկայացրեց եւ նշանակվեց Արցախի սոցապնախարար` մինչ այդ հայտարարելով. «Պատերազմի ավարտից հետո այցելեցի Արցախ: Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս եւ տեղափոխվում ապրելու Արցախ: Պարզապես ապրելու… Արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը` ապրել եւ ապրեցնել Արցախը հայերեն»: Բայց այս խոսքերից հետո կարծես թե Թանդիլյանը էլի զղջացել է եւ Արցախն ապրեցնելու փոխարեն որոշել է «ապրեցնել» «Իմ քայլին»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին