Կարևոր իրադարձություններ

Նոր ավտոբուսները հագեցած կլինեն օդորակիչներով, LED լուսատախտակներով և հատուկ կահավորանքով. Հայկ Մարության

20 Ապրիլ, 2021 23:38
Հեղինակ՝ Հայկ Մարության
Նոր ավտոբուսները հագեցած կլինեն օդորակիչներով, LED լուսատախտակներով և հատուկ կահավորանքով. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Մեր նոր ավտոբուսները այս տեսքը կունենան։

Արդեն տեղեկացրել եմ, որ այսօր ստորագրեցի 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։

CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։

Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։

Ավտոբուսների մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում։

Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է մեր նախանշած ժամանակացույցի համաձայն»։

Нет описания фото.

 

Լրահոս

Դիտել ավելին