Կարևոր իրադարձություններ

Քիչ առաջ Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տանը հյուրընկալված կնոջը

20 Ապրիլ, 2021 23:20
Քիչ առաջ Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տանը հյուրընկալված կնոջը

Քիչ առաջ սպանություն է տեղ  ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել  ոստիկանություն՝ 1956 թվականին ծնված կնոջ մարմնական ծանր վնասվածքներ ունենալու մասին։ 

«Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ նախնական տեղեկությունների` կինը հյուրընկալվել է հարևանի տանը, ամուսինն էլ , բարկացած, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գնացել   ու կենցաղային  հարցի շուրջ վիճաբանել  է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի, կրծքավանդակի հատվածին, պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահը գրանցվել է Գյումրի բ/կ-ում»,- գրում է աղբյուրը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին