Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ. ԱԳՆ խոսնակ

20 Ապրիլ, 2021 23:02
Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին.

Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:

Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:

Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին