Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձինք ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը (լուսանկարներ)

20 Ապրիլ, 2021 22:46
Անհայտ անձինք ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը (լուսանկարներ)

Անհայտ անձինք ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից:

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը, հերթական շրջայցի ժամանակ, իրավախախտում է արձանագրել

Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։ Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել` խորանի քարերը։

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը ահազանգել է ոստիկանություն»,- ասված է հաղորդագրությունում։

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (памятник и на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе и кирпичная стена)

 

 

Լրահոս

Դիտել ավելին