Կարևոր իրադարձություններ

Վարույթ է ընդունվել ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ վարորդների մեքենաների ուղղությամբ քարեր նետելու դեպքով հարուցված քրգործը. ԱՀ ՔԿ

20 Ապրիլ, 2021 20:56
Վարույթ է ընդունվել ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ վարորդների մեքենաների ուղղությամբ քարեր նետելու դեպքով հարուցված քրգործը. ԱՀ ՔԿ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․

«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. մարտի 25-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին ադրբեջանական զինվորական ավտոշարասյան կազմում ընթացող բեռնատար ավտոմեքենայի թափքից, ինքնությունը չպարզված ադրբեջանական զինծառայողի կողմից, ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու մտադրությամբ, ազգությամբ հայ վարորդների վարմամբ «Նիվա» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ քարեր նետելու և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին