Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ստացած նամակն Ալիևին չի գոհացրել

20 Ապրիլ, 2021 20:45
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ստացած նամակն Ալիևին չի գոհացրել

Ադրբեջանը ՌԴ պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել, որում նշված է Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին պարզաբանում: Այս մասին АзТВ-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է ТАСС գործակալությունը:

Վերջինս նշել է, որ ՌԴ ՊՆ-ից ստացված պատասխանն իրեն չի գոհացրել: Ալիևի խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հրթիռները չեն կիրառվել ԼՂ-ում հակամարտության սրման ընթացքում:

«ՌԴ պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ-ի նամակին: Ես ծանոթացել եմ այդ նամակի հետ: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակումը չի հաստատել: Իրականում՝ դա մեր նամակի ոչ ամբողջական պատասխանն է, քանի որ մեր դիմումի հիմնական հարցը հետևյալն էր՝ ինչպե՞ս են Հայաստանի տրամադրության տակ հայտնվել մահաբեր «Իսկանդեր-Մ» հրթիռները»,- ասել է Ալիևը:

Ալիեւի խոսքով՝ հայկական բանակը չի կարող ունենալ 500 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Մ» հրթիռներ, քանի որ "հայկական բանակից կարող են ունենալ միայն «Իսկանդեր-Է» հրթիռներ, որոնց հեռահարությունը 280 կմ է: «Այդ հրթիռային համակարգերը կամ փոխանցվել են Հայաստանին, կամ առևանգվել են և անօրինական ճանապարհով դուրս են բերվել Ռուսաստանից»,- ենթադրել է Ադրբեջանի ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին