Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ղազախստանի փոխարտգործնախարարները քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր

20 Ապրիլ, 2021 20:24
Հայաստանի և Ղազախստանի փոխարտգործնախարարները քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանի և Մարատ Սիզդիկովի միջև ապրիլի 20-ին անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Տեսակապի ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ: 

Նախարարների տեղակալները հանգամանալից կերպով մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում դիտարկվող բազմաթիվ հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց նշված կառույցների արդյունավետության բարձրացմանը նպաստելու պատրաստակամությունը:

Խորհրդատվությունները հաստատել են սերտ երկխոսությունը շարունակելու փոխադարձ շահագրգռվածությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին