Կարևոր իրադարձություններ

Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին. ԵԽԽ պատգամավոր

20 Ապրիլ, 2021 20:06
Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին. ԵԽԽ պատգամավոր

Ղարաբաղում ողբերգությունը չի ավարտվի, քանի դեռ մարդիկ մնում են գերության մեջ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պատվիրակ Ալեքսանդրա Լուիսը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:

«Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին: Ադրբեջանը հրաժարվում է մարդասիրություն ցուցաբերել: Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Սա շատ կարևոր սկզբունք, է որի համաձայն չպետք է որևէ մեկին պահել ռազմական գործողություններից հետո: Ադրբեջանը հայտարարում է, թե այդ մարդիկ պատերամից հետո են գերեվարվել, թե նրանք ահաբեկիչներ են: Սակայն այդ մարդիկ  շրջափակման մեջ են եղել և գերեվարվել են: Նրանք պետք է հայրենիք վերադարձեվեն»,- ասել է Լուին:

 

Լրահոս

Դիտել ավելին