Կարևոր իրադարձություններ

COVID-19-ից մահերի 57%-ը գրանցվել է արական, 43%-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների մոտ. ՀՀ ԱՆ

20 Ապրիլ, 2021 19:28
COVID-19-ից մահերի 57%-ը գրանցվել է արական, 43%-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների մոտ. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3898 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 853:

COVID-19-ից մահերի 57%-ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական:

Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձանց շրջանում` 3034 դեպք (76%)»:

 

Լրահոս

Դիտել ավելին