Կարևոր իրադարձություններ

Շատ կարևոր է ստեղծել ռազմավարական և համագործակցային հարթակ. Հայկ Չոբանյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր ներկայացուցիչներին

20 Ապրիլ, 2021 19:20
Շատ կարևոր է ստեղծել ռազմավարական և համագործակցային հարթակ. Հայկ Չոբանյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ապրիլի 20-ին ընդունել է ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր)  ներկայացուցիչներին։ Նախարարը ողջունել է նրանց և հույս հայտնել, որ քննարկման արդյունքում կուրվագծվեն հնարավոր համագործակցության եզրերը։ Այս մասին հայտնուն են ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից:

Հայկ Չոբանյանն իր խոսքում շեշտադրել է ռազմավարական երեք կարևոր ուղղություն, որոնք առանցքային դեր կարող են ունենալ  ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում. կլիմայի փոփոխություն, նորարարություն և տեխնոլոգիաների ներդրումն այլ ոլորտներում։ 

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկայան ողջունել է նախարարին, շնորհավորել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելու կապակցությամբ ու հույս հայտնել, որ համագործակցության հաջող փորձը շարունակական կլինի։ 

ՄԱԶԾ ներկայացուցիչներն ամփոփ խոսել են իրականացվող ծրագրերի մասին և շեշտադրել բոլոր այն ոլորտային ուղղությունները, որոնց շրջանակում կարող են նախանշվել համատեղ աշխատանքները։ 

Հայկ Չոբանյանը կարևորել է ՄԱԶԾ նախաձեռնությունները՝ մատնանշելով դրանց իրագործման կարևորությունը։ 

«Անհրաժեշտ է հստակեցնել Նախարարության դերն իրականացվող ծրագրերում. ինչ դեր կարող է ունենալ ԲՏԱ նախարարությունը։ Ընդհանրապես, շատ կարևոր է ստեղծել ռազմավարական և համագործակցային հարթակ։ Միայն ուժերը միավորելով կարող ենք հաջողություն գրանցել ոլորտում, և այս գործընթացին պետք է մասնակցեն ոլորտի բոլոր ներկայացուցիչները»,- նշել է նախարարը։ 

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը  նախարարության համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարել է ըստ ծրագրերի և ուղղությունների տասնօրյա ժամկետում կազմակերպել աշխատանքային հանդիպումներ, որպեսզի պայմանավորվածությունները ուղղորդվեն դեպի գործնական փուլ։  

 
 

Լրահոս

Դիտել ավելին