Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանը վստահ է՝ ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում

20 Ապրիլ, 2021 19:13
Օնիկ Գասպարյանը վստահ է՝ ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում

ԱԽ գրասենյակն այսօր հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջել էր հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ:

Իսկ թե արդյո՞ք պահանջը կկատարվի, գեներալ Օնիկ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասել է.

«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին