Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սյունիքի մարզ

20 Ապրիլ, 2021 18:42
Նիկոլ Փաշինյանն  ուղևորվել է Սյունիքի մարզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20–ին, օրվա երկրորդ կեսին ուղևորվել է Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

«Քիչ առաջ տեղեկացանք, որ նա արդեն Սյունիքի ճանապարհին է՝ հասել է Եղեգնաձոր եւ հինգ մեքենաների ուղեկցությամբ շտապում է Կապան։ Սյունիքում ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ ծրագրով է գալիս Փաշինյանը՝ ում է հանդիպելու եւ որտեղ է լինելու։ Այցը կազմակերպել են գաղտնի ու անսպասելի՝ հավանաբար անվտանգության նկատառումներից ելնելով։

Հիշեցնենք նաեւ, որ Սյունիքի համայնքապետերը պահանջել են նրա հրաժարականը եւ մարզպետից բացի որեւէ համայնքում նա դժվար թե հանդիպում ունենա։ Թերեւս միակ համայնքը, որտեղ նրան կարող են ընդունել Գորհայք համայնքն է»,- հայտնում է աղբյուրը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին