Կարևոր իրադարձություններ

Զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է ծառից կախված զինծառայողի դի․ ՊՆ

20 Ապրիլ, 2021 18:35
Զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է ծառից կախված զինծառայողի դի․ ՊՆ

Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին