Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ միջոցառումների անցկացման մասին

20 Ապրիլ, 2021 18:12
Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ միջոցառումների անցկացման մասին

Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով օտարերկրյա պատվիրակությունների՝ ՀՀ կատարելիք այցի և դրա հետ կապված միջոցառումների անցկացման մասին։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով օտարերկրյա պատվիրակությունների՝ ՀՀ կատարելիք այցի և դրա հետ կապված միջոցառումների անցկացման կապակցությամբ`

1. ՀՀ արտաքին գործերի նախարարին և պետական արարողակարգի ծառայության պետին`

1) ապահովել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին կազմակերպել միջոցառումների անցկացման վայրերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները՝ համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառումների անցկացման վայրերում:

4. ՀՀ առողջապահության նախարարին՝ ապահովել միջոցառումների անցկացման վայրերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

5. ՀՀ պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

6. ՀՀ ոստիկանության պետին` ապահովել միջոցառումների անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

7. ՀՀ պետական պահպանության ծառայության պետին` ապահովել միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

8. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների շրջանակներում ՀՀ ժամանող հատուկ չվերթների սպասարկումը, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական և պաշտոնական պատվիրակությունների սրահներով` համաձայն ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

9. ՀՀ ֆինանսների նախարարին` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով օտարերկրյա պատվիրակությունների՝ ՀՀ կատարելիք այցի և դրա հետ կապված միջոցառումների, այդ թվում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ կայանալիք «Վտանգված արժեքներ» ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման, արարողակարգային միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»:

Լրահոս

Դիտել ավելին