Կարևոր իրադարձություններ

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

20 Ապրիլ, 2021 18:05
ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Զրուցակիցներն անդրադարձան նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվեց փոխայցելությունների և գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման կարևորությունը: 

Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին