Կարևոր իրադարձություններ

Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

20 Ապրիլ, 2021 17:50
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով եւ որոշ շրջաններում՝ Արմավիրում, Արարատում եւ Վայոց ձորի նախալեռներում, օդի ջերմաստիճանը կհասնի առավելագույնը 31C˚։ Ապրիլի 23-ին կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով, եւ օդի ջերմաստիճանն առավելագույնը կհասնի 26 C˚:

Երևան քաղաքում ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ամսի 22-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչեւ 29 C˚: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին