Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել․ ՌԴ պատգամավոր

20 Ապրիլ, 2021 17:13
ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել․ ՌԴ պատգամավոր

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը ինստագրամի իր էջում հայտնել է, որ ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել։ 

Նրա խոսքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ․ «Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է գրանցվել։ Մենք չենք հավատում զուգադիպություններին և արդեն համապատասխան դիմում ենք ներկայացրել»։

Հայ ռազմագերիների հարցը նախապես ընդգրկված էր փաթեթով, սակայն, ադրբեջանական պատվիրակության նախագահի պնդմամբ այդ հարցը առանձին էր քվեարկության դրվել։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին