Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    632
    644

  • RUB

    7,01
    7,25

Կարևոր իրադարձություններ

Եվս 25,415 մլն եվրո՝ համայնքներում սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար. Պապիկյան

20 Ապրիլ, 2021 16:45
Եվս 25,415 մլն եվրո՝ համայնքներում սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար. Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Եվս 25,415 մլն եվրո ֆինասավորում ` համայնքներում սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար
--
Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է նոր համաձայնագիր, որով ևս 25, 415 մլն․ եվրո է նախատեսվում ` համայնքների զարգացման նպատակով։ Նոր միջոցներ ներգրավելու շնորհիվ ՍՆՏԶ-ի առաջին և երկրորդ բաղադրիչներով հնարավոր կդառնա ֆինանսավորել համայնքային սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լրացուցիչ 55 միկրոծրագիր։
Ծրագրի շրջանակում մինչ օրս մի քանի տասնյակ համայնքներում կառուցվել են մանկապարտեզներ, վերանորոգվել են դպրոցներ ու մշակութային օջախներ, արդիականացվել են ոռոգման համակարգեր, կառուցվել են ավտոկայանատեղիներ, տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, միավորված համայնքները վերազինվել են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։
Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից»:
 

Լրահոս

Դիտել ավելին