Կարևոր իրադարձություններ

«Թութակներ» տեղամասից դեպի աջ հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն

20 Ապրիլ, 2021 15:58
Հեղինակ՝ ԱՀ ԱԻՊԾ
«Թութակներ» տեղամասից դեպի աջ հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:
 
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:
 
Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

 

Լրահոս

Դիտել ավելին