Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (տեսանյութ)

20 Ապրիլ, 2021 12:57
Արմեն Սարգսյանն այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (տեսանյութ)

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Նախագահ Սարգսյանին դիմավորել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։

Նախագահը մոմ է վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների և կամավորականների հիշատակին։

 

Լրահոս

Դիտել ավելին