Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության ձևաչափը. Արման Եղոյան

20 Ապրիլ, 2021 11:31
ՔՊ-ն դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության ձևաչափը. Արման Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց․ «Վարչապետն ասել է, որ հրաժարականը պետք է լինի ապրիլի վերջին տասնօրյակին, սակայն կոնկրետ օրը չեմ կարող ասել»։ 

Եղոյանը նշեց, որ Փաշինյանը հրաժարական ներկայացնելուց հետո նալու է որպես վարչապետի պաշտոնակատար:

Այն հարցին թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է դաշինքո՞վ, թե՞ միայնակ Եղոյանը ընդգծեց, որ այդ հարցը քննարկվում է, դեռ վերջնական եզրակացություն չկա․  «Կան անուններ, բայց չեմ կարող հրապարակել, դրանք աշխատանքային քննարկումներ են, որ վերաբերում են մեր ներկուսակցական հարցերին:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին