Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Subaru-ն ու Mercedes-ը. վերջինս մխրճվել է կայանված Daf բեռնատարի մեջ. կան վիրավորներ

20 Ապրիլ, 2021 10:20
Երևանում բախվել են Subaru-ն ու Mercedes-ը. վերջինս մխրճվել է կայանված Daf բեռնատարի մեջ. կան վիրավորներ

Ազատության պողոտայում՝ երեկ՝ ապրիլի 19-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց բախվել են Mercedes եւ Subaru մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Այնուհետեւ Mercedes-ը առաջ է ընթացել եւ մխրճվել ճանապարհին կայանված Daf մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

 

Վթարի հետեւանքով 2 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին