Կարևոր իրադարձություններ

Սևան քաղաքի սկզբնամասում այրվել է գործող ավտոտեխսպասարկման կետը՝ գույքով

20 Ապրիլ, 2021 10:00
Սևան քաղաքի սկզբնամասում այրվել է գործող ավտոտեխսպասարկման կետը՝ գույքով

Ապրիլի 19-ին, ժամը 22։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում այրվում է գործող արհեստանոց:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Խաղաղության փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:34-ին: Այրվել է ավտոտեխսպասարկման կետը (մոտ 63 քմ)՝ գույքով։

 
 

Լրահոս

Դիտել ավելին