Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանի զադնին․ Գյումրեցիները դեմ են Քոչարյանի վերադարձին. «Ժամանակ»

20 Ապրիլ, 2021 08:42
Վարդան Ղուկասյանի զադնին․ Գյումրեցիները դեմ են Քոչարյանի վերադարձին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․

«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեծ ցանկություն է ունեցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջակցել Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվող նախընտրական դաշինքին: Սակայն Գյումրու մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ղուկասյանը հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ հնարավոր չէ Քոչարյանի համար քվեներ ապահովել, քանի որ անգամ Ղուկասյանի հարազատ Սլաբոդկա թաղամասի բնակիչները ոչ մի կերպ չեն ուզում լսել Քոչարյանի վերադարձի մասին և ոչ մի դեպքում չեն քվեարկի նրա օգտին: Այդ պատճառով Ղուկասյանը ավելի ճիշտ է գտել հայտարարել ընտրություններին չմասնակցելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին