Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն ընտրությունների կգնա Քոչարյանի հետ դաշինքով․ ինչ պայման են դրել․ «Ժողովուրդ»

20 Ապրիլ, 2021 08:22
ՀՅԴ-ն ընտրությունների կգնա Քոչարյանի հետ դաշինքով․ ինչ պայման են դրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՅԴ-ն երեկ քաղաքական որոշում է կայացրել՝ մասնակցել հավանաբար հունիսի 20-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին։ Մինչ այս նրանք բավականին ռադիկալ էին տրամադրված։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ գերագույն ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 17-18-ին, շատ երկար քննարկել են հունիսի 20-ին կայանալիք հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը: Բանն այն է, որ ՀՅԴ-ականները երբ նախկինում քննարկել էին հարցը, թե ինչ ձեւաչափով պետք է մասնակցեն ընտրություններին, այն եզրակացության էին հանգել, որ պետք է գնալ միայնակ, առանց որեւէ դաշինքի: Սակայն նախօրեին՝ երկար ու թեժ քննարկումներից հետո, եկել են այն եզրակացության, որ պետք է ընտրությունների գնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով՝ նրան վերապահելով ընտրացուցակը գլխավորելու պատիվը։

Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ ՀՅԴ-ն պահանջ ունի՝ եթե Ռոբերտ «Քոչարյան» դաշինքով գնան, ապա պետք է ցուցակի լավագույն տասնյակի յուրաքանչյուր 3-րդը լինեն ՀՅԴ ներկայացուցիչներ, այսինքն՝ մեծ թվով ներկայացվածություն ունենան: Ավելին՝ ՀՅԴ-ում արդեն որոշված է, որ ցուցակում առաջինը կլինի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաջորդ եռյակում՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, այնուհետեւ՝ Արծվիկ Մինասյանը: Մենք փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի հետ, որը հայտարարեց, թե այս պահին կարող է հստակ ասել, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա ՀՅԴ-ն մասնակցելու է, թե ինչ ձեւաչափով կամ ցուցակի ինչ դասավորվածությամբ, դեռ որոշում չունեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին